ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆ Է,
ԵՎ ՄԵՆՔ ԿՀԱՆԵՆՔ ՁԵՐ ՈՒՍԵՐԻՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

Ձեռնարկատիրության հաջողության 2-րդ կարևորագույն գրավականը՝ գրագետ և փորձառու հաշվապահ ունենալն է: Սակայն փոքր ու միջին բիզնեսի համար նման բարձրակարգ հաշվապահներ գտնելն (ովքեր մշտապես կլինեն գրասենյակում) այսօր ուղղակի նման է ֆանտաստիկ գրականության: Բարձր որակավորմամբ հաշվապահները հիմնականում բարձր վարձատրությամբ պաշտոններ են զբաղեցնում խոշոր ընկերություններում, իսկ մանր ու միջին բիզնեսը ստիպած է լինում ընտրություն կատարել միջին կամ ցածր ունակություններով հաշվապահների միջև: Ահա այս բացը լրացնելու նպատակով էլ ստեղծվել է «ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ» Որակավորված Հաշվապահական Կենտրոնը:

ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ Որակավորված Հաշվապահական Կենտրոն
Այժմ, մեր հետ կնքելով հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագիր, Դուք ռեալ հնարավորություն ունեք՝
● «ձեռք բերել» հաշվապահության մի ամբողջ բաժին՝ ներառելով որակավորված հաշվապահներ, իրավաբաններ և հարկային իրավախորհրդատուներ
● հանել Ձեր ուսերից հաշվապահական սխալների կատարման պատասխանատվությունը
● և ամենակարևորը` այդ ամենն ավելի մատչելի պայմաններով:
Մենք որոշեցինք ու ստեղծեցինք մասնագիտացված կենտրոն, որտեղ աշխատում են բացառապես Ֆինանսների նախարարության կողմից որակավորված և հաշվապահական հարուստ փորձ ունեցող մասնագետներ, ովքեր այսօր պատրաստ են ձեռք մեկնել ցանկացած հարկատեսակով հարկվող և ցանկացած ոլորտում գործունեություն ծավալող ընկերության: Իսկ ունենալով «ուժեղ» հաշվապահություն և վստահ լինելով, որ Ձեր հաշվապահության ամեն մի մանրուք գտնվում է իրենց գործի գիտակ հաշվապահների և իրավաբանների հսկողության ներքո՝ Դուք արդեն ամբողջությամբ կարող եք նվիրվել Ձեր բուն ձեռնարկատիրական գործին:
ԻՆՉՈՒ՞ ՀԱՆԵԼ ՀԻՆ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՍԵՂԱՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ «ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ» ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ.
  1. ՄԵԾ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԹԻՄ.
    Ձեր կազմակերպությունն ունենում է ոչ միայն գլխավոր հաշվապահ, այլ նաև՝ հարկային խորհրդատու, կադրային գործի մասնագետ, տնտեսական գործի իրավաբան, լիազորված անձ, ով պատրաստ է հանդես գալ ՀՀ պետական մարմիններում
  2. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ.
    ● Կրում ենք պատասխանատվություն մեր կողմից կատարված հաշվապահական հաշվառման աշխատանքների մասով,
    ● Հատուցում ենք մեր կողմից թերի կատարված աշխատանքների պատճառով գոյացած վնասը, մասնավորապես՝ մեր կողմից ներկայացվող հաշվետվությունների հնարավոր ուշացման հետևանքով առաջացած տույժերը:
  3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
    AccountingԱշխատանքի ընդունելով անհատ հաշվապահների՝ կազմակերպությունը վճարում է աշխատավարձ,
    որը ներառում է եկամտային հարկն ու աշխատողների հնարավոր պարտադիր կուտակային վճարները: Իսկ դիմելով մեր մասնագիտացված կենտրոնին՝ Դուք ոչ միայն ազատվում եք նմանատիպ վճարումներից, այլև ստանում եք հաշվապահական որակավորված ծառայություններն ավելի մատչելի պայմաններով:Բացի այդ, շնորհիվ մեր կողմից տրամադրվող և ԱԱՀ ներառող հարկային հաշիվների՝ Դուք նաև ռեալ հնարավորություն ունեք նվազեցնել Ձեր հարկերը պետական բյուջեի հանդեպ: Այսինքն, ֆինասական առումով սա «գերխնայող» տարբերակ է:
  4. ՊԵՏՔ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ
    ● 
    Մեկ կամ երկու հաշվապահը (նույնիսկ ամենահմուտը) կարող է որակյալ սպասարկել բոլոր բնագավառներում: Միայն հաշվապահ-մասնագետների խումբը կարող է ապահովել ռեալ անվտանգ հաշվապահություն:
    ● Հաշվապահը կարող է իսկապես որակյալ իրավաբանություն անել: Սովորաբար անհատ հաշվապահները արդյունավետ են մինչև առաջին իսկ թեթև իրավաբանական խնդրի առաջացումը:

ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Հնացած մեթոդներով հաշվապահության վարումը այսօր չի կարող ինտեգրվել տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած ժամանակաշրջանում: Մեր կողմից վարվող հաշվապահությունները վարվում են «Ջի Սոֆթ» ընկերության անմիջական սպասարկման ներքո գտնվող 1C միջազգային հաշվապահական ծրագրերի լիցենզավորված տարբերակների միջոցով:
ԳԻՆԸ`

Հաշվապահական ծառայությունների մատուցման գինը կախված է ձեր ընկերության բնութագրիչներից եվ սկսվում են`

  • ԱՁ-ների համար` սկսած ամսական 6.000 ՀՀ դրամից (ներառյալ ԱԱՀ)
  • Իրավաբանական անձ` ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն` սկսած ամսական 16.000 ՀՀ դրամից (ներառյալ ԱԱՀ)
  • ԱԱՀ-ով կազմակերպություններ՝ սկսած 39․000 դրամից
  • Կարող եք նաև ինքներդ ստուգել Ձեր հաշվապահության վարման գինը` այցելելով մեր կայքի համանուն բաժինը:

Real_Hashvapah

ՀԱՐԿԵՐ

Հաճախ փոփոխվող հարկային օրենսդրությունն առաջացնում է նոր միջավայրին հարմարվելու հետ կապված ներքին ռիսկեր: «ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ» ն առաջարկում է հարկային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում` հարկերի պլանավորում, միջազգային գործարքների հարկման օպտիմիզացիայի գծով խորհրդատվություն, իրավասու մարմինների հետ հարկային դաշտի խնդիրների քննարկում և վեճերի լուծում:

Մեր հմուտ մասնագետները նվազագույնի կհասցնեն Ձեր հարկային ռիսկերը: Հարկային պլանավորման մեր արդյունավետ ռազմավարությունը կդառնա Ձեր բիզնեսի ապահովության և հաջողության երաշխիքը:

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

Նախքան որևէ բիզնես սկսելն ընկերությունները հարկային ռիսկերից խուսափելու համար հուսալի խորհրդի կարիք ունեն: «ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ» ընկերությունը կիրառում է համապարփակ մոտեցումներ, որոնք կապահովեն Ձեր բիզնեսի արդյունավետությունը և հարկային ռիսկերին ենթարկվածության նվազագույն մակարդակը:

Մեր մասնագետներն ունեն անհրաժեշտ փորձ և գիտելիքներ, քաջատեղյակ են հաճախորդների բոլոր խնդիրներին, ուստի կարող են առաջարկել հարկային պլանավորման պատշաճ միջոցներ, այդ թվում`

  • —Խորհրդատվական ծառայություններ ընկերության հարկային ռիսկեր պարունակող գործունեության ոլորտների վերաբերյալ

  • —Ցուցումներ պարտադիր սկզբնական փաստաթղթերի վերաբերյալ

  • —Խորհրդատվություն ֆինանսական բաժնի աշխատակիցների պարտականությունների և պատասխանատվության շրջանակների վերաբերյալ

Խորհրդատվություն մատակարարից ստացվող պարտադիր սկզբնական փաստաթղթերի վերաբերյալ:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ՝

«ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ» Որակավորված Հաշվապահական և Խորհրդատվական Կենտրոն ՍՊԸ
Հասցե` ք.Երևան, Գրիբոյեդովի 60
Հեռ.` 055-29-24-20, 060-65-24-20, 093-69-24-20
էլ. փոստ՝ info@realhashvapah.am
Վեբ-կայք` www.realhashvapah.am