ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ ՍՊԸ-ի շնորհիվ բոլոր ձեռներեցներն, ովքեր ցանկանում են զբաղվել փոքր և միջին բիզնեսով, սակայն համապատասխան տեղեկություն չունեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման և հարկային օրենքի մասին կարող են այլևս չմտացել այդ բացի մասին` վստահելով որակյալ հաշվապահության վարումը որակավորված մասնագետներին:

Ի տարբերություն այլ անձանց կողմից առաջարկվող թանկ ծառայությունների` մեր հաճախորդները հնարավորություն ունեն մատչելի գներով օգտվելու կազմակերպության կողմից մատուցվող հաշվապահական ծառայություններից: Մեր գործում գլխավոր նախապայմանը վստահությունն է և այն չչարաշահելը: Ըստ վիճակագրական ցուցանիշների` հաճախորդները, ովքեր օգտվում են մեր ծառայություններից, երբ սկսում են զբաղվել նաև որևէ այլ գործունեությամբ, ապա կրկին դիմում են մեզ:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հաշվի առնելով կենտրոնի հաջողությունները և այնպիսի ցուցանիշները, ինչպիսիք են ունկնդիրների աճը և հոսքը` մեր հաշվապահական ուսուցման կենտրոնը կարելի է համարել Հայաստանի Հանրապետության տվյալ ոլորտի առաջատարներից մեկը:

Որոշվեց կատարել փոփոխություններ, կատարել ավելացումներ ուսումնական նյութերում՝ դրանց որակը կատարելագործելու նկատառումով,իսկ ուսուցման ժամկետը սահմանվեց 2-6 ամիս`/48-60 պարապունք/կախված ուսանողների ընտրած ուսուցման տեսակից:

Բոլոր դասընթացները կազմակերպվում են գլխավորապես անհատական հիմունքներով, ինչի արդյունքում այսօր․․․

ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ ուսումնական կենտրոնը միշտ հանդես է գալիս իր անհատական կրթական ծրագրերով. դասընթացները կազմակերպվում են կոնկրետ դասացուցակով, իսկ առարկաներն ուսումնասիրվում են զուգահեռաբար, այլ ոչ թե փուլային տարբերակով: Սա բացառում է ունկնդրի ուսուցման ընդհատումը, այսինքն` ուսումնասիրվում են բոլոր այն առարկաները, որոնք ընդգրկված են ընդհանուր կրթական ծրագրում:

Այդ իսկ պատճառով էլ մեր ուսանողներին են վստահում — ՅՈԻՔՈՄ!, ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ, ՄԵԾ ԱՆԻՎ, ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹԸՐ, ՄԵԳԱՍՊՈՐՏ, ԳՐԱՆԴ ԹՈՐԹՈՆ, ԷԿՈ ԴԱՆ, ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ կազմակերպությունները, իսկ սա դեռ վստահողների ամբողջական ցանկը չէ:) Լավ է, երբ արված գործն այսպես լավ գնահատվում է։

ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ.

 

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ /ՍՏԱՆԴԱՐՏ. /6 ամիս/
Անհատական /Ստանդարտ 6 ամիս/ — ամսական ընդամենը 41հզ դրամ 50.000դր. -ի փոխարեն
2 հոգանոց Խմբային  — 7 ամիս — ամսական 33՝000 դր.
Հ.Գ..Ստանդարտ դասընթացները Շաբաթական 3 օր են,
1 դասը՝ 1,5  ժամ է:
1 ամիսը 4 շաբաթն է, որը ներառում է 12 դաս:
Վճարումները կատարվում են ամեն ամսվա 4-րդ պարապունքից ոչ ուշ:

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ /ԱՐԱԳԱՑՎԱԾ. /4 ամիս/
Անհատական /Արագացված 4 ամիս/ — ամսական ընդամենը 51հզ դրամ 60.000դր. -ի փոխարեն
/ուսանողի ցանկությամբ 4 ամսվա դասերը կարող են խտացվել/,
2 հոգանոց Խմբային  — 5 ամիս — ամսական 37՝000 դր.
Հ.Գ..Արագացված դասընթացները Շաբաթական 3 օր են:
1 դասը՝ 2 լիարժեք ժամ է /120 րոպե/:
1 ամիսը 4 շաբաթն է, որը ներառում է 12 դաս:
Վճարումները կատարվում են ամեն ամսվա 4-րդ պարապունքից ոչ ուշ:

ԳՈՐԾՈՂ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ. 
1 դասը —    6՝000 դրամ               /կախված քննարկվող թեմաներից/,
1 դասը —    9՝000 դրամ /ԱԱՀ և Շահութահարկի դեպքում/
6 դասը — 25`000 դրամ,
Հ.Գ..1 դասը՝ 1,5  ժամ է,
Թեմաներն վերապատրաստվողի ընտրությամբ:

Հ.Գ. Հիշիր, որ միակ ներդրումը, որը միանշանակ հաջողություն է բերում` կրթությունն է: Իսկ գրագետ ու բանիմաց հաշվապահի պահանջարկը միշտ մեծ է: