Մեր փորձառու հաշվապահների, բիզնես և հարկային խորհրդատուների մատուցած ծառայությունները համապատասխանեցված են սույն ոլորտի կարիքներին:

Մենք մատուցում ենք ավանդական և արժեքաստեղծ ծառայություններ.

  • —Սեփականատերերին

  • —Կառավարիչներին

  • Շինարարներին և կառուցապատողներին

Մենք մատուցում ենք որակյալ ծառայություններ, որոնք համապատասխանում են Ձեր բիզնեսի կարիքներին և նպաստում են բիզնեսի արտադրողականության և գործառնական արդյունավետության բարձրացմանը:

Մեր որակավորված մասնագետները քաջատեղյակ են սույն ոլորտին և գործարար որոշումների վրա ազդող շուկայական գործոններին: Այս բազմաբնույթ շուկաների ներսում ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ ընկերության մատուցած ծառայությունների հիմքում ընկած է ընդհանուր մատակարարման շղթայի սկզբունքը:

ՄԱՆՐԱԾԱԽ ՈԼՈՐՏ

ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ ընկերության մասնագետները քաջատեղյակ են մանրածախ ոլորտի հիմնախնդիրներին: Մեր հաճախորդներն են ոլորտի խոշորագույն ներկայացուցիչները Հայաստանում: Արդյունքում՝ մենք կատարելապես տիրապետում ենք մանրածախ գործառնությունների ոլորտին և մեր գիտելիքները ծառայեցնում ենք ի նպաստ մեր հաճախորդների: Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդին և վերջինիս խնդիրներին, քանի որ գիտակցում ենք, որ մանրածախ բիզնեսը կարող է լինել տարաբնույթ:

ՇԱՀՈՒՅԹ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԿ-ներ

Մեր օրերում շահույթ չհետապնդող կազմակերպությունը պետք է ղեկավարվի որպես բիզնես: Լինելով հաշվետու Ձեր միջոցների և դրանց բաշխման համար՝ Ձեզ անհրաժեշտ է աուդիտորական ընկերություն, որը հանդես կգա որպես ֆինանսական խորհրդատու և քաջատեղյակ կլինի ոչ միայն ոլորտի հաշվետվությունների կազմման և ներկայացման պահանջներին, այլև կդիտարկի Ձեր կազմակերպությունը բիզնեսի տեսանկյունից ևս:

Մեր աշխատանքն ավելին է քան պարզապես հաշվարկներ կատարելն ու ներկայացնելը, որը կազմակերպությունն իր սեփական ուժերով էլ կարող է անել: Քաջատեղյակ լինելով շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեությանն, ընթացակարգերին և բնութագրիչներին՝ մենք կօգնենք կազմակերպչական հարցերում կիրառել հիմնարար բիզնես մոտեցումներ: