Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվություններ 2014թ.

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2014թ.

Ռեալ ՕրենսդրությունԲնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության N1.1 ձևը 2014թ.-ից վերափոխվել է: Այժմ այն լրացնում են նաև այն ներմուծողները, որոնց կողմից ներմուծված ապրանքատեսականու ցանկում առկա են բնությանը վնասող տարրեր: Նման ապրանքանյութական արժեքների տեսակները կարող եք պարզել` ուսումնասիրելով ԱՏԳԱԱ-ի կողմից ներկայացված ցանկը: Իսկ Ձեր կողմից նմանատիպ ապրանքներ նախկինում ներմուծված լինել/չլինելու փաստը արձանագրելու համար` կարող եք ուսումնասիրել նաև մաքսային հայտարարգրերում մաքսային մարմնի արված նշագրումները:

Տեղեկացնում ենք նաև, որ այժմ «Բնապահպանական բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության ձև N1.1»-ի ստորագրված ձևի հետ միասին Հարկային Տեսչություն անհրաժեշտ է պարտադիր ներկայացնել Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության N 1.2 հավելվածը նույնպես, որը տնտեսվարող սուբյեկտների կողմից առավել հայտնի է որպես «Ընդերքի հաշվետվություն»:
ՀԱՏՈՒԿ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ նաև, որ առանց վերջին հաշվետվության ձևի ՀՏ-ները չեն ընդունում նաև Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության 1.1 հավելվածը:
Կարևորելով տնտեսվարող սուբյեկտներին ժամանակին իրազեկելու և ավելորդ տուգանքներից խուսափելու հարցը` մեր կայքից կարող եք բեռնել նաև նշված հաշվետվությունների օրինակելի ձևերը` սեղմելով տվյալ հաշվետվության վրա

1.ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N1.1 ՀԱՎԵԼՎԱԾ 2014Թ.

2.ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N1.2 ՀԱՎԵԼՎԱԾ 2014Թ. ԸՆԴԵՐՔԻ