Նոր սերնդի ՀԴՄ սարք Պոս Տերմինալով - 115.000դրամ

Նոր սերդնի ՀԴՄ

Ձեռք բերե՛ք նոր սերնդի ՀԴՄ սարք Պոս տերմինալի հնարավորությամբ՝ ընդամենը 115.000 դրամ արժողությամբ։

Հասանելի է նաև ապառիկ տարբերակով։

055-29-24-20, 093-69-24-20

Նոր սերնդի ՀԴՄ սարքի տեխնիկական հնարավորությունները


Կանխավճար

Այն դեպքում, երբ վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության դիմաց վճարումը կատարվում է նախօրոք, նոր սերնդի ՀԴՄ սարք կիրառող հարկ վճարողները կարող են օգտագործել "Կանխավճար"-ի կտրոնի տպագրման և "Կանխավճարի օգտագործում" գոծառույթները։

Գործընթացն իրականանում է ստորև ներկայացրած քայլերի հաջորդականությամբ՝

  • Գումարը վճարելու պահին տրամադրվում է "Կանխավճար" գրառումով կտրոն,
  • Ապրանքի փաստացի վաճառքի կամ ծառայության փաստացի մատուցման ժամանակ ՀԴՄ կտրոնի համար նախատեսված դաշտերի տվյլաները լրացնելիս գումարի այն մասը, որը վճարվել էր նախօրոք, նշվում է "Կանխավճարի օգտագործում" դաշտում
  • Տպագրվում է ՀԴՄ կտրոն՝ վերոնշյալ տվյալներ վերաբերյալ գրառմամբ։

  • Հետվճար

    Այն դեպքւմ, երբ վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության դիմաց տվյալ պահին վճարում չի կատարվում, այլ գումարը վճարվում է հետագայում կամ տարաժամկետ, նոր սերդնի ՀԴՄ սարք կիրառող հարկ վճարողները կարող են օգտագործել "Կանխավճար"-ի կտրոնի տպագրման և "Կանխավճարի օգտագոծում" գործառույթները։

    Գործընթացն իրականացվում է ստորև ներկայացված քայլերի հաջորդականությամբ՝

  • Ապրանքի փաստացի վաճառքի կամ ծառայության փաստացի մատուցման ժամանակ տրամադրվում է ՀԴՄ կտրոն,
  • ՀԴՄ կտրոնի համար նախատեսված դաշտերի տվյալները լրացնոլիս գումարի այն մասը, որը վճարվելու է հետագայում , լրացվում "կանխավճարի օգտագործում" դաշտում
  • Գումարը վճարելու պահին տրամադրվում է "Կանխավճար" գրառումով կտրոն։

  • Մասնակի վճարում

    Այն դեպքում, երբ վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության դիմաց վճարվող գումարի մի մասը վճարվում է այլ հարկ վճարողի՝ մասնավորապես ապահովագրական ընկերության կամ բանկի կողմից, նոր սերդի ՀԴՄ սարք կիրառող հարկ վճարողներըկարող են օգտագործել ՀԴՄ-ի "Մասնակի վճարում" գործառույթը։

    Գործընթացն իրականացվում է ստորև ներկայացված քայլերի հաջորդականությամբ՝

  • Կտրոնի տպագրման համար նախատեսված դաշտերի տվյալները լրացնելիս վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության դիմաց հաճախորդի կողմից վճարվելիք գումարը նշվում է "Առձեռն", "Անկանխիկ" կամ "Կանխավճարի օգտագործում" դաշտերում՝ կախված վճարման եղանակից։
  • Վաճառված ապրաքի կամ մատուցված ծառայության դիմաց այլ հարկ վճարողի կողմից վճարվելիք գումարի չափը նշվում է "Փոխհատուցման գումար" դաշտում։

  • Տպագրվում է ՀԴՄ կտրոն՝ վերոնշյալ տվյալների վերաբերյալ գրառմամբ։